էդգար Ղազարյանը բավականին ողջամիտ, օբյեկտիվ, հարաբերություններում ազնիվ մարդու տպավորություն թողեց ինձ վրա․ Միքայել Համբարձումյան
ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանի ֆեյսբուքյան գրառումը 2019 թվականի հոկտեմբերին ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում, որը ղեկավարում էի, նյութեր էին նախապատրաստվում այդ ժամանակահատվածում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամների կողմից որոշակի իմաստով կասկածելի հանգամանքներում գույք ձեռք բերելու շուրջ, ինչպես նաև ստուգվում էր ՀՀ արդարադատության նախարարության կողմից, որը ղեկավարել էր Հրայր Թովմասյանը, Փաստաբանների պալատի …