Հարություն Մերդինյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը
Մյունխենում անցկացված Եվրոպայի մարմնամարզության առաջնությունում Հայաստանի մեծահասակների հավաքականը 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել։ Կարիերայում երկրորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 38-ամյա Հարություն Մերդինյանը՝ հավասարը չունենալով նժույգ թափեր վարժությունում։ Նա վաստակել է 14,733 միավոր և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին։ Նժույգ թափեր վարժության Եվրոպայի 2021 թվականի չեմպիոն Արթուր Դավթյանը 14.033 միավորով ելույթն …