Добавить новость
103news.com
World News in Armenian
Август
2022

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 42 տոկոսով. դա ռեկորդային ցուցանիշ է. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը

0

Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաքում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հանդիպումը:

Միխայիլ Միշուստինը նախ վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները և նշել. «Վերջերս Դուք միմյանց հետ քննարկել եք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների օրակարգային հարցերը: Մենք Ձեզ հետ ևս վերջերս հանդիպել ենք Մինսկում` Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում:

Իհարկե, անհրաժեշտ է շարունակել երկխոսությունն արդիական թեմաների` ինչպես երկկողմ օրակարգի, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակում մեր հարաբերությունների շուրջ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ բարձր ենք գնահատում մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները Հայաստանի հետ, որոնք հիմնված են մեր ժողովուրդների պատմական և հոգևոր խորը կապերի վրա: Հաջորդ շաբաթ` օգոստոսի 29-ին, մենք կնշենք նշանակալի տարեդարձ` Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, ինչը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի միջև դաշնակցային հարաբերությունների հիմքերն է դրել:

Հայ գործընկերների հետ համատեղ մենք ընդունում ենք օպերատիվ որոշումներ, որոնք ուղղված են մեր առևտրատնտեսական համագործակցության պաշտպանությանը, այդ թվում` ՌԴ-ի դեմ անօրինական պատժամիջոցների պայմաններում: Մենք ունենք կոնկրետ արդյունքներ. ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 42 տոկոսով: Բացարձակ թվերով` այն հասել է 1 մլրդ 600 մլն դոլարի: Սա, ի դեպ, ռեկորդային ցուցանիշ է մեր փոխադարձ առևտրաշրջանառության մեջ: Ինչ վերաբերում է Հայաստանում ռուսական կապիտալի ներդրմանը` այն հասնում է 2 մլրդ դոլարի:

Իհարկե, մենք ցանկանում ենք արագացնել աշխատանքն առաջնահերթություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ` և՛ տրանսպորտի, և՛ արդյունաբերության, և՛ էներգետիկայի ոլորտներում: Կարևոր է հարմարավետ պայմաններ ստեղծել բիզնեսի գործունեության համար` փոքր և միջին բիզնեսի հնարավորություններն արդյունավետ օգտագործելու նպատակով: Ի դեպ, դա Հայաստանը ռուսական ընկերությունների պարագայում անում է շատ արդյունավետ, հույս ունեմ նաև, որ Ռուսաստանն է հայկական ընկերությունների համար նույնն անում: Այս առումով, լավ հարթակ կդառնա սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջոցառումը` ռուսական ընկերությունների մասնակցությամբ: Պատվիրակությունը կգլխավորի ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը:

Մենք նաև մեծ աշխատանք ենք տանում երկկողմ առևտրում ազգային արժույթների օգտագործման ընդլայնման ուղղությամբ: Վստահ եմ` դա կնպաստի մեր առևտրաշրջանառության աճին, ինչպես նաև վերջինիս կառուցվածքի դիվերսիֆիկացմանը, ինչը շատ կարևոր է: Առաջնային ուշադրություն ենք ցուցաբերում Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների պայմանավորվածության:

Այսօրվա մեր հանդիպումն անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում: Միության շրջանակում մենք հաջողությամբ հաղթահարում ենք համաշխարհային տնտեսական անկայունության հետևանքները: Դուք ևս այդ մասին այսօր նշեցիք: Վստահ եմ, որ համատեղ կկարողանանք առաջին հերթին ապահովել ԵԱՏՄ երկրների տնտեսությունների կայունությունը և, որ ամենակարևորն է` բարձրացնել մեր քաղաքացիների կենսամակարդակը:

Շնորհակալություն»:

Իր հերթին, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Շնորհակալություն հարգելի Միխայիլ Վլադիմիրի, շատ ուրախ եմ մեր հերթական հանդիպման կապակցությամբ: Այս հանդիպումները մեզ համար կարևոր են այն իրավիճակների կառավարման համատեքստում, որոնք, ցավոք, հաճախ են առաջանում:

Սակայն կան նաև լավ լուրեր. թվերը, որոնց մասին Դուք խոսեցիք` մեր աշխատանքի շատ կոնկրետ արդյունքն է: Հիշում եմ` ապրիլին ՌԴ կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում, երբ հանդիպեցինք և քննարկեցինք, թե ինչ պետք է միասին անենք, որպեսզի այն մարտահրավերները, որոնք առաջացել են մեր տնտեսությունների առաջ, ինչ-որ կերպ կառավարել: Շատ ուրախ եմ, որ այսօր, այս խոսակցությունն արդեն ցույց է տալիս կոնկրետ արդյունքներ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության համար: Դուք ընդգծեցիք, թե որքան է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն աճել: Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, դա ես համարում եմ մեր խոսակցությունների, մեր համատեղ ջանքերի կոնկրետ արդյունք:

Ես վերջերս զանգահարեցի Ձեզ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ այն օպերատիվ լուծումների համար, որոնք ընդունվել են, մասնավորապես, Վերին Լարսի անցակետում ճգնաժամային իրավիճակների համատեքստում: Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Վրաստանի գործընկերների հետ շատ օպերատիվ լուծումներ գտան, որոնց արդյունքում կարողացանք հաղթահարել այդ իրավիճակը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակվում է, դա արդյունավետ երկխոսություն է: Երկու օր առաջ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի հետ հեռախոսազրույցում ևս ընդգծեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության  պայմանագրի ստորագրման 25-ամյա հոբելյանի կարևորությունը: Ընդհանրապես, այս տարին մեզ համար հոբելյանական է: Ապրիլին մենք նշեցինք Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը: Այս օրերին նոր հոբելյան ևս ունենք, և վստահ եմ, որ այս հոբելյաններն արտացոլում են մեր հարաբերությունների մթնոլորտը: Համոզված եմ, որ ի հեճուկս բոլոր դժվարությունների` միասին կհաղթահարենք իրավիճակները, որոնք խնդիրներ են ստեղծում մեր տնտեսությունների, համագործակցության համար: Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հնարավորություն ունենք քննարկել մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը: Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք նեղ կազմով շատ մանրամասն ամեն ինչ քննարկեցինք, և կարծում եմ` եկանք կառուցողական լուծումների»:                       





Губернаторы России
Москва

Сергей Собянин. Главное за день





Москва

Посол России сообщил о переговорах с ЦАР по созданию российской военной базы


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Сергей Собянин подвел итоги конкурса «Лидеры цифровой трансформации»



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Певец

Певцу Сосо Павлиашвили исполнилось 60 лет




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Контрольный матч. ЦСКА выиграл у "Шинника".

Mos.ru: движение на ряде улиц в центре Москвы закроют из-за велогонки La Strada

Певец Крид заявил, что бывшие сделали его сильнее


Уимблдон

Елена Рыбакина и Юлия Путинцева узнали соперниц на старте Уимблдона-2024



Новости Крыма на Sevpoisk.ru


Происшествия

Под Орлом «Газель» столкнулась с большегрузом. Один из водителей скончался



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России