«Ո՞ւր է Աստված»՝ հարցնում ենք մենք․ արդյո՞ք Աստված լքում է
Մեր կյանքում երբեմն լինում են այնպիսի իրադարձություններ ու պատահարներ, որոնք մեզ թողնում են վշտի, անզորության մեջ։ Այս դեպքերի լինելիությունը և դրանց ընթացքը մեզանից կախված չեն, սակայն յուրաքանչյուրս յուրովի ենք ընկալում ցավը, տառապանքն ու վիշտը, և յուրաքանչյուրս մե՛ր հարցերն ենք ձևակերպում։