Ակսել Բակունցի ընտրանին պարսկերենով․ Արմենուշ Առաքելյանի գնահատելի աշխատանքը
Իրանահայ թարգմանիչ, հասարակական գործիչ Արմենուշ Առաքելյանն իր հինգերորդ թարգմանչական գործն է ներկայացրել պարսկալեզու հասարակության․ դա հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ընտրանի «Զանգեզուրի Մեծ Քնարերգու» անվամբ գործն է, բաղկացած ութ պատմվածքից, Բակունցի կենսագրականից, հոդվածներից, ձոներգից, հայերեն և ֆրանսերեն սեղմագրից և հարուստ ծանոթագրություններից ու լուսանկարներից։ Պարսկալեզու ընթերցողի դատին են ներկայացված հայ անվանի գյուղագիր Բակունցի լավագույն գործերից՝ «Ալպիական …