ԱՄՆ-ի կառավարությունը հայտարարել է ուսանողական վարկերի 10.000-ից մինչև 20.000 դոլարի ներման մասին
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ասել է, որ կառավարությունը 10․000 դոլարի չափով ուսանողական վարկեր կների քոլեջներին պարտքեր ունեցող մեծաթիվ շրջանավարտների համար: Քայլ, որը կարող է մեծացնել Կոնգրեսի նոյեմբերյան միջանկյալ ընտրություններում իր կուսակից դեմոկրատների նկատմամբ աջակցությունը: Այս մասին հաղորդում է «Ռոյթերսը»։