Չեխ նախարարը զգուշացրել է հեղափոխության վտանգի մասին
Չեխիայի արդարադատության նախարար Պավել Բլաժեկը հայտարարել է, որ Եվրոպայում էներգիայի գնի կտրուկ աճը սպառնում է ԵՄ գոյությանն ու վտանգի տակ է դնում Չեխիայի քաղաքական համակարգը։ iDNES.cz-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ 1989 թվականից ի վեր քաղաքական ու սոցիալական վիճակն այսքան ողբերգական չի եղել։