Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի առաջնությունում բարձրացավ 2-րդ հորիզոնական
Չեխիայում շախմատի կանանց Եվրոպայի 22-րդ անհատական առաջնության նախավերջին տուրում հայաստանցիներ Մարիա Գեւորգյանի եւ Լիլիթ Մկրտչյանի դիմակայությունն ավարտվեց ավելի փորձառու Մկրտչյանի օգտին: Լիլիթը 7,5 միավորով բաժանեց 2-րդից 4-րդ հորիզոնականները եւ վճռորոշ խաղում սեւերով հանդիպելու է միանձնյա առաջատար, լեհ Մոնիկա Սոչկոյի հետ: Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, Մարիամ Մկրտչյանը հաղթանակ տարավ, սիկ Սուսաննա …