Արցախի ՄԻՊ-ն Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի իրավունքների վերջին խախտումների մասին զեկույցն ուղարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Զեկույցի առաջին բաժնում ներկայացվել են փաստեր Եռակողմ հայտարարության ընդունումից հետո Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից համակարգված և շարունակաբար իրականացվող հանցագործությունների վերաբերյալ։