Ամերիաբանկը «Զեյթուն»-ում է. Նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով
Ամերիաբանկն ընդլայնում է իր աշխարհագրությունը` բացելով մասնաճյուղ նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Ներսիսյան 1 հասցեում գործող կանաչ ու հյուրընկալ սրահը հաճախորդներին խոստանում է հարմարավետ միջավայր` ընձեռելով Ամերիաբանկի ծառայություններից օգտվելու հնարավորություն: