Գեղամ Նազարյան. «Եթե հանրությունը, քաղաքական էլիտան թույլ լինեն, Նիկոլը պետք է գտնի պատասխանատուներ եւ մեղավորներ, այդ թվում՝ Շուշիի խայտառակ հանձնման, ես կասեի՝ նվիրաբերման»
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը «Հայելի» ակումբում խոսելով գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին 2020 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում թույլ տրված անփութության պատճառով ձերբակալելու մասին՝ ասաց. «Երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չհետեւեց Նիկոլի հրաժարականը, չհետեւեց նրա կալանավորումը, Հայաստանը մտավ մի փուլ, որը կարելի է անվանել …