Բեկորներից ամբողջական պատկեր ու պատմություն. վերականգնվում են Ներքին Գետաշենի դամբարանադաշտի գտածոները:
Վերականգնող մասնագետի ձեռքին հազարամյա պատմության բեկորներ են: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում այժմ մաքրվում, ամրակայվում և վերականգնվում են 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված իրերը. Դրանք ավելի քան 500-ն են՝ խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ: Նյութերը պահվում են ՊՈԱԿ-ի Հնագիտության ֆոնդում: Ներքին …