Համաշխարհային առաջնորդները բարձր են գնահատել Գորբաչովի իմաստությունն ու քաջությունը. «Ամերիկայի Ձայն»
«Ամերիկայի Ձայն». 91 տարեկանում մահացել է ԽՍՀՄ նախկին նախագահը: Համաշխարհային առաջնորդները հարգանքի տուրք են մատուցում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովի հիշատակին, որին ոմանք անվանում էին մեծ և խիզախ առաջնորդ: Մեծ Բրիտանիայի հեռացող վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ «Պուտինի ագրեսիայի պայմաններում [Գորբաչովի] անխոնջ նվիրվածությունը խորհրդային հասարակության բաց լինելու օրինակ է մնում բոլորիս համար»։ Ֆրանսիայի նախագահ …