Սահմանների մասին որոշումը Երևանն ու Բաքուն են կայացնելու, ինչո՞ւ է Թեհրանը խառնվում այդ հարցերին․ ադրբեջանցի պատգամավոր
«Ազատություն» ռ/կ. «Ցավոք, Ադրբեջանի դեմ վերջին շրջանում Իրանի ձեռնարկած քայլերը, հատկապես Հայրենական պատերազմի ժամանակ, այնուհետև Զանգեզուրի միջանցքի հետ կապված, չի կարելի գնահատել որպես բարիդրացիություն»,- արձագանքելով Իրանի դիվանագիտության ղեկավարի՝ Հայաստանում հնչեցրած հայտարարություններին, ասել է Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ «ԱՊԱ» գործակալության հետ զրույցում Միլլի Մեջլիսի Տարածաշրջանային հարցերով հանձնաժողովի ղեկավարը քննադատել է սահմանների փոփոխություններին ընդդիմացող Թեհրանի …