ՌԴ և Իրանի արտգործնախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը
ՌԴ և Իրանի արտգործնախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը։ Տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ից։
Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանի հետ։
Կողմերը մտքեր են փոխանակել արդիական տարածաշրջանային խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Պարսից ծոցում առկա իրավիճակի վրա։