Իրանը Ռուսաստանին «երկիր-երկիր» հրթիռներ մատակարարելու ծրագրեր ունի․ Սպիտակ տուն
ԱՄՆ-ը հիմքեր ունի հավատալու, որ Իրանը մտադիր է Ռուսաստանին «երկիր-երկիր» հրթիռներ մատակարարել, սակայն դա դեռ չի արել, ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Մոսկվան և Թեհրանն ավելի վաղ հերքել էին ռուսական կողմին իրանական զենքի ենթադրյալ մատակարարման մասին տեղեկությունը։
«Մենք մինչ օրս չենք տեսել, որ նման բեռնափոխադրումներ են տեղի ունեցել, բայց շարունակում ենք ուշադիր հետևել դրան: Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ դա տեղի կունենա», - ասել է Քիրբին: