Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2022

Մենք ունենք կառավարություն, որը հստակ ոչինչ չունի. կառավարության սկզբունքայնությունը միայն անսկզբունքայնությունն է․ Արմեն Մանվելյան․ «Փաստ»

0

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Նոյեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այց ունեցավ Իրան: Այցը հատկանշական էր հատկապես տարածաշրջանում առկա լարված իրավիճակի, Հայաստանին ու Իրանին առնչվող այն իրողությունների համատեքստում, որոնց շուրջ Իրանը հստակ դիրքորոշումներ է հայտնել: Այցի բնույթը, նաև տնտեսական նշանակության հուշագրի ստորագրումը իրանագետ-էներգետիկ Արմեն Մանվելյանը մեծամասամբ PR քայլ է համարում՝ մի կողմից էլ չբացառելով, որ Հայաստանի իշխանությունները, միգուցե, Սոչիի հանդիպումից հետո որոշակի եզրակացություններ են արել:

«Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում կառավարությունն իր հիմնական քաղաքական կուրսը՝ խաղաղության կեղծ օրակարգը, կառուցում էր Անկարայի ու Բաքվի հետ ինչ-որ բանակցային գործընթացով: Մեզ մեկ տարի կերակրում էին խաղաղություն հաստատելու հաստատակամությամբ, վճռականությամբ, ճանապարհներ բացելու հեռանկարով: Այս ամենը բազմիցս քննադատվել է, նշվել, որ սրանք կեղծ ու չաշխատող օրակարգեր են, վտանգավոր Հայաստանի համար: Միգուցե նոր ինչ-որ քայլեր են արվում իշխանությունների կողմից: Միգուցե հասկացել են, որ այդ օրակարգերը, որոնք առաջ էին քաշում, ոչ միայն չեն աշխատում, այլև ձեռնտու են մեր թշնամի պետություններին՝ Թուրքիային ու Ադրբեջանին, և ոչ մի աղերս չունեն հայկական իրականության հետ:

Սա գուցե պարզ դարձավ հատկապես Սոչիում Պուտինի հետ հանդիպման ժամանակ, երբ ադրբեջանական կողմը հստակ ցույց տվեց, որ չի պատրաստվում հետ կանգնել, հրաժարվել իր պահանջներից, որոնք դրված են 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում, նաև այն պահանջներից, որոնց շուրջ ինչ-որ բանավոր խոստումներ են տրվել հանդիպումների ժամանակ: Ադրբեջանը պահանջում է ճանապարհներ, տարածքներ, այսպես կոչված, միջանցք: Իսկ ամենակարևորն Ադրբեջանի համար Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է՝ առանց Արցախին որևէ կարգավիճակ տալու: Այս ամենը մեկ անգամ ևս ապացուցեց, որ հույսերը, թե ինչ-որ հարցում համաձայնության կգան ադբեջանական կողմի կամ Թուրքիայի հետ, անիմաստ են: Եվ միգուցե սա է պատճառը, որ ստիպված գնաց Իրան, որպեսզի պաշտոնական Թեհրանի հետ ինչ-որ հարցերում համաձայնության գան, որովհետև Թեհրանը հստակորեն ասում է, որ իր համար սահմանների փոփոխությունը, առավել ևս՝ Սյունիքի կորուստն անընդունելի է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Մանվելյանը:

Համադրելով իրական քաղաքականությունն ու այցի նշանակությունը՝ Մանվելյանն ընդգծեց. «Մենք ունենք մի կառավարություն, որը հստակ ոչինչ չունի: Կառավարության սկզբունքայնությունը միայն անսկզբունքայնությունն է: Իրենք անգամ իրենց ընտրողներին՝ հայ ժողովրդին առաջարկելու ոչինչ չունեն: Սա հաշվի առնելով՝ ասել, թե իրենք ինչոր քաղաքական կուրս են ձևավորում, չենք կարող: Իրականում շատ հնարավոր է, որ այդ այցը ևս ընդամենը խաղեր տալու փորձ էր: Իրենք խաղեր տալուց լավ են, այլ բան չեն կարողանում անել: Վերջին երկու տարիների արտաքին քաղաքականությունը ամբողջությամբ ձախողված է: Հատկապես հետպատերազմյան շրջանում իրենք բոլոր ճակատներում ձախողել են: Անխտիր բոլորի հետ են հարաբերությունները վատթարացրել»:

Արմեն Մանվելյանը շեշտեց, որ այս առումով մի քանի տասնյակ դիտորդների բերելն ընդամենը ժամանակի անիմաստ կորուստ է. «Արևմուտքին դուր գալու համար է սա, բայց արևմտյան քաղաքական կուրսը հստակ է: Արևմուտքի դաշնակիցը տարածաշրջանում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է: Ինչքան էլ իրենք Թուրքիայից դժգոհ լինեն, երբեք չեն հրաժարվի այդ երկրից, քանի որ տարածաշրջանում Թուրքիային այլընտրանք այլ երկիր չունեն: Իսկ Ադրբեջանն իր գազի ռեսուրսներով ու պաշարներով ԵՄ-ին պետք է: Անկախ Արևմուտքի հայտարարություններից, իրենք իրականում երբեք պրոհայկական չեն եղել ու չեն լինի: 44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ պետություն, օգտվել է այդ դաշինքի ռեսուրսներից: Արևմուտքի համար Հայաստանը երրորդական արժեք ունեցող երկիր է: Արժեքը միայն ՌԴ դաշնակիցը լինելն է, ու հիմա ամեն ինչ անում են ՌԴ-ին Հայաստանից կտրելու համար»:

Անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին, վերոնշյալ այցի շրջանակում էներգետիկայի և գազի ոլորտին առնչվող համաձայնագիրը երկարաձգելու մասին հուշագրի ստորագրմանը՝ Մանվելյանը հավելեց. «Այս իշխանությունների բոլոր գործողությունները կեղծիքի հիման վրա են: Այստեղ ավելի շատ PR, քան քաղաքական ու տնտեսական գործընթաց կա: Հայ-իրանական տնտեսական հարաբերությունների համատեքստում գազի ներմուծման, արտահանման այդ պայմանագիրը վաղուց էր կնքված, և այն վերակնքելն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում: Գազը գալիս է Հայաստան, վերածվում էլեկտրաէներգիայի, հետ է գնում Իրան: Գազամուղը, որը կառուցվել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, աշխատում է իր հզորության 15 տոկոսով: Այդ հուշագիրը կբերի՞ նրան, որ այն աշխատի 50 տոկսով: Ոչ , որովհետև ՀՀ-ն ավելի մեծ ծավալներով էլեկտրաէներգիա դեպի Իրան հետ ուղարկելու հնարավորություն չունի: Սա հերթական PR-ն է. ցույց են տալիս, թե ինչ-որ քայլեր են ձեռնարկվում, բայց այդ ամենից իրականում ոչինչ չի ավելանում: Սա այսօրվա իշխանությունների անձեռնահասության և անկարողության մասին վկայող հերթական փաստն է»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Собянин: 1 июня начнется фестиваль «Лето в Москве. Все на улицу!»





Москва

Стоматолог Владимир Лосев: сколько времени нужно носить брекеты


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин посетил фестиваль "Москва – на волне. Рыбная неделя"



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Баста

60 сосисок и чёрный хлеб: раскрыт райдер рэпера Басты




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

VK Fest 2024: Музыка и Развлечения на Открытых Площадках России

Представители KAMA TYRES приняли участие в 57-й легкоатлетической эстафете

МегаФон привёз спасателям и пожарным грузовик связи


Надежда Петрова

Теннисистка Петрова: Карацеву не хватает игровой уверенности



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Многодетная мать из Тверской области поблагодарила Путина поддержку семей



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России