Պատժի կրումից խուսափող տղամարդը հայտնաբերվել է Ալավերդի քաղաքում
Ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 29-ին Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթ 2-րդ թաղամասում հայտնաբերվել և բաժին է տեղափոխվել 39-ամյա Արթուր Լ.-ն: