58-ամյա տղամարդը գողություն էր արել համագյուղացու տնից
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Անիի բաժնում ստացվել էր տեղեկություն, որ Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ, 58-ամյա մի տղամարդ հոկտեմբերի լույս 17-ի գիշերը գողություն է արել համագյուղացու տնից: Ձեռնարկված միջոցառումերով տեղեկությունը հաստատվեց: