Ֆրանսիայի սենատորների առաջարկած պատժամիջոցները կստիպեն Բաքվին զերծ մնալ սադրանքներից. «Հայաստանի Հանրապետություն»
Նոյեմբերի 15-ին կարեւոր առաջարկությամբ է պատրաստվում հանդես գալ Ֆրանսիայի Սենատը: Նոյեմբերի 3-ից ֆրանսիական օրենսդիր մարմնում շրջանառության մեջ է դրվել բանաձեւ, որով երկրի կառավարությանն առաջարկվում է ի թիվս զսպման այլ միջոցների օգտագործել նաեւ պատժամիջոցների գործիքակազմը: Բանաձեւով հեղինակները կառավարությանը հորդորում են վճռականորեն գործել, որպեսզի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դիմի Միջազգային քրեական դատարան՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Ադրբեջանի ագրեսիայի, …