Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. սպասվում են թույլ տեղումներ
Հայաստանի տարածքում նոյեմբերի 6-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ:
Նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։