Ո՞վ է Թուրքիայի նախագահական ընտրություններում ընդդիմության ամենահավանական թեկնածուն
Թուրքիայում 2023-ի հունիսին սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ժամկետները մոտենալուն զուգահեռ ավելի հաճախակի են այդ թեմայով սոցհարցումներ անցկացվում: Ի տարբերություն ընդդիմության, որը չի հայտարարել իր թեկնածուի անունը՝ իշխանություններն արդեն հայտարարել են, որ ընտրություններում նախագահի իրենց թեկնածուն ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանն է լինելու: