Warner Bros.-ի տնօրենը հայտնել է Հարի Փոթերի մասին նոր ֆիլմեր նկարելու ցանկության մասին
Warner Bros. Discovery ընկերության գործադիր տնօրեն Դևիդ Զասլավը ներդրողներին հայտնել է, որ ձգտում է Հարի Փոթերի մասին ավելի շատ ֆիլմեր թողարկել, եթե բրիտանացի գրող, Փոթերի մասին գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը տա իր համաձայնությունը։