Ինչպես բարձրացնել օրգանիզմում երկաթի մակարդակը սննդի օգնությամբ
Եթե ձեզ մոտ ախտորոշվել է երկաթդեֆիցիտային անեմիա, ապա բժիշկն առաջին հերթին կփորձի պարզել սակավարյունության առաջացման պատճառներն ու բարդության աստիճանը, այնուհետև կնշանակի համապատասխան բուժում։ Օրգանիզմում երկաթի մակարդակը բարձրացնելու ամենաարագ եղանակը երկաթ պարունակող հաբերի պերօրալ ընդունումը կամ վիտամին C-ի հետ միասին ներերակային ներարկումներ ստանալն է, ծանր դեպքերում՝ արյան փոխներարկումը, սակայն արյան անալիզի տվյալներից ելնելով՝ բժիշկը կարող է …