Վստահ եմ` հիանալի թիմ ունենք, բայց հիմա պետք է շտկենք այն բարդ իրավիճակը, որում ինքներս մեզ գցել ենք. Մխիթարյան
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «Յուվենտուսից» կրած պարտությունը (0:2), գրում է armsport.am-ը։
«Բաց թողնված պահերը մեզ շատ թանկ արժեցան. մենք վատնեցինք այն ամենը, ինչ ստեղծեցին այս խաղում և բաց թողեցինք երկու գոլ, որոնք չպետք է բաց թողնեինք: Բայց դա ֆուտբոլ է:
Վստահ եմ, որ մենք հիանալի թիմ ունենք, բայց հիմա պետք է շտկենք այն բարդ իրավիճակը, որում ինքներս մեզ գցել ենք։ Կարծում եմ, որ մրցաշրջանի երկրորդ կեսում մենք ավելի հաջող հանդես կգանք և կկարողանանք հաղթել այն հանդիպումներում, որոնք պետք է հաղթենք»,- ասել է Մխիթարյանը Rai Sport-ին տված հարցազրույցում։
Պարտվելով Թուրինում՝ միլանյան ակումբն այժմ է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ հորիզոնականում է: