Մորը ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և անզգուշությամբ սպանելու մեղադրանքով կալանավորվել է Կարբի գյուղի բնակիչը
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Կարբի գյուղի 73-ամյա բնակչուհու մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նրան ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու և անզգուշությամբ սպանելու մեղադրանքով կալանավորվել է նրա որդին։