Ինդոնեզիայի նախագահը չի բացառել, որ Պուտինը չմասնակցի Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին
Այս տարվա G20 գագաթնաժողովը հյուրընկալող Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն «տպավորություն ունի», որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի միջոցառմանը, գրում է The Financial Times-ը։
Թերթին տված հարցազրույցում Ինդոնեզիայի նախագահն ասել է, որ նման կարծիք իր մոտ առաջացել է նոյեմբերի 2-ին Պուտինի հետ զրույցից հետո։ Նա նշել է, որ Ռուսաստանի ղեկավարը հրավիրվել է նոյեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովին։