Թարթիչների երկարացումը կարող է հանգեցնել կուրության. ակնաբույժ
Թարթիչներն աչքերը պաշտպանում են մեխանիկական վնասումներից, փոշու և այլ օտար մարմինների ներթափանցումից։ Այս տրամաբանությամբ, եթե մարդը թարթիչների երկարացում է կատարում, ապա ավելի մեծացնում է աչքերի պաշտպանվածությունը։ Սակայն այս պրոցեդուրան այնքան էլ անվտանգ չէ։