Յուրացնելու կամ վատնելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել է օդանավակայանում
Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նոյեմբերի 6-ին, ժամը 01.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 49-ամյա Հմայակ Գ.-ն: