Անվտանգության գոտիով ամրակապված չլինելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 10.000 դրամի չափով․ ՀՀ ոստիկանության մանրամասները՝ ինքնահրկիզված քաղաքացու մասին
0
6.11.2022 թ․, ժամը 10.30-ին, ոստիկանության Երևանի պարեկային ծառայության կողմից Հերացու փողոցում կանգնեցվել է վերը նշված ավտոմեքենան, որի վարորդ Ա. Ու.-ն տրանսպորտային միջոցը վարելիս թույլ էր տվել ճԵԿ-ի մի շարք խախտումներ, բացի այդ, պարեկները տրանսպորտային միջոցը նույնականացնելիս պարզել են, որ այն չի անցել պարտադիր տեխնիկական զննում, իսկ վարորդը զրկված է եղել տրանսպորտային միջոց վարելու իրավունքից: