Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավարը կարեւորել է հայ-շվեդական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը
Շվեդիան ժողովրդավար երկիր է, որին, որպես օրինակ, հետեւում է Հայաստանը: Բացառիկ է Հայաստան-Շվեդիա եւ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի գործունեությունը: Մասնավորապես, 2022 թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող երկու հայտարարություններ են եղել բարեկամական խմբերի կողմից. ասել է Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար Հռիփսիմե Գրիգորյանը Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի եւ Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր …