Լույս աշխարհ է եկել Ավոյանների ընտանիքի 10-րդ զավակը
0
Ստեփանավանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան գրառումը Ուրախալի լուր Ստեփանավանի և ողջ Լոռվա համար: Ստեփանավանի բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում լույս աշխարհ եկավ Ավոյանների ընտանիքի 10-րդ զավակը: Մայրը նշում է, որ բոլոր ծնունդները վստահել է Ստեփանավանի բժշկական կենտրոնին։ Մեր բժիշկներն են` ավագ մանկաբարձ-գինեկոլոգ՝ բ.գ.թ. Արտակ Քոչարյան, նեոնատոլոգ՝ Արուսյակ Ասլանյան։