ՌԴ քաղաքացին 660․000 դրամ էր փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն
Նոյեմբերի 6-ին ոստիկանությունում հաղորդում տված 27-ամյա ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին, բնակարան վարձակալելու պատրվակով, 660 000 դրամ է փոխանցել «Լիստ.ամ» կայքում Էրիկ Կ. ներկայացած տղամարդուն, սակայն նա որևէ գործողություն չի արել՝ խաբեությամբ տիրանալով փողին: