Վլադիմիր Զելենսկին ստացել է «Ազատության մեդալը»
Ֆիլադելֆիայում գործող «Ազգային սահմանադրական կենտրոն» ոչ կառավարական կազմակերպությունն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն շնորհել է «Ազատության մեդալը»:
Կենտրոնն այդ ամենամյա մրցանակը հանձնում է անհատներին և կազմակերպություններին, այդպես ճանաչելով նրանց ցուցաբերած առաջնորդությունն ազատության ձգտելու գործում :
Զելենսկին տեսագրած ուղերձով է դիմել ամերիկացիներին և հորդորել է շարունակել Ուկրաինային ցուցադրվող աջակցությունը:
«Կոչ եմ անում ձեզ պահպանել անսասան միասնությունը: Մենք սպասում ենք այն օրվան, որ լսենք երազալի լուրն այն մասին, որ խաղաղությունը վերջապես վերականգնվել է: Դեմոկրատիաները չպետք է կանգ առնեն հաղթանակի ճանապարհին»,- ասել է Զելենսկին: