Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2022

Քարվաճառում ամենամեծ ներդրումն արել է ՀՅԴ-ն․ ինքն ի՞նչ է արել կոմունիստ, ռամկավար կամ ՔՊ ժամանակ․ Արթուր Խաչատրյանը՝ Վիգեն Խաչատրյանին․ «Առավոտ»

0

«Առավոտ» թերթը գրում է․ ««Ես չգիտեմ՝ տարածարջանի ժողովուրդներն ինչքանով էին լիազորել ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանին իրենց անունից հանդես գալ ու ցավակցել թուրք ժողովրդին: Կարծում եմ, պետք էր մի քիչ համեստ լինել ու խոսել սեփական անձի անունից, կամ գոնե իրենց ընտանիքի կամ կուսակցության անունից: Նույնիսկ հայ ժողովրդից էլ չէ՝ տարածաշրջանի՞ ժողովուրդների: Թուրքը ընդգծված հակահայ քաղաքականություն է իրականացնում, շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը եւ խոսքը չի գնում միայն սահմանները փակելու մասին, որն էլի թուրքական ցեղասպան քաղաքականության դրսեւորումներից մեկն է, այլ նաեւ զինվորական,  խորհրդատվական, ֆինանսական, դիվանագիտական աջակցությունը կա Ադրբեջանին: Բայց քանի որ Արսեն Թորոսյանը նաեւ ասում էր, որ եթե հայերը անկախության համար չպայքարեին, 1915 թվի ցեղասպանությունը չէր լինի, այսինքն, հայ ժողովրդին էր մեղադրել թուրքական ցեղասպանության համար, այդ մարդուց ի՞նչ ակնկալեք»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Նա հորդորեց քաղաքացիներին հետեւել Արսեն Թորոսյանի ու նրա կուսակիցների խոսքերին ու հաջորդ ընտրությունների ժամանակ հասկանալ, թե ինչ է կատարվում: 

Հարցին՝ ՔՊ պատգամավոր Վիգեն Խաչատրյանը պարբերաբար փորձում է արցախյան պատերազմում կորուստները վերագրել նախկիններին ու օրերս էլ մեզ հետ զրույցում  ասաց՝ ինձ միամիտի տեղ պիտի դնեմ ու ասեմ՝ Արցա՞խ են պահել, արցախյան հողերում ցորեն էին ցանում ու վաճառում էին, գեներալներին է մատնանշում, ասում է՝ մսխել են, լափել են, կերել են ու հիմա հայտարարում են, թե Արցա՞խ են պահել, դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսույթը՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց. «1988-ից, իրականում՝ 1987-ի նոյեմբերից առաջին ցույցերը սկսեցին Երեւանում՝ ի պաշտպանություն Արցախի: Երբ նոյեմբերին ադրբեջանցիք Շահումյանի շրջանում սկսեցին իրենց հակահայկական քաղաքականությունը, Հայաստանում սկսեցին ցույցեր, հետո՝ փետրվարյան շարժում, հետո՝ Գերագույն խորհրդի դիմում՝ Արցախը Ադրբեջանի կազմից հանել եւ Հայաստանի կազմ ներգրավել... Այդ ժամանակից ՀՀ-ն, այն ժամանակ դեռ Սովետական սոցիալիստական, հայերի թիկունքին էր Արցախում եւ Հյուսիսային Արցախում: 1988-ից մինչեւ 2018 թվականը 30 տարի իշխանությունները՝ լավ, թե վատ, ամբողջ ազգը միակամ պաշտպանում էր Արցախը: Առաջին անգամ այս իշխանություններն են, որ հայտարարում են, որ մենք Արցախի անվտանգության երաշխավորը չենք կարող լինել, թող Արցախը գնա առանձին իր ճակատագիրը տնօրինի, մենք առանձին մեր ուժերով կգնանք Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը: Հիմա եթե Ադրբեջանը հրաժարվի Արցախի հետ բանակցել, Հայաստա՛ն, շարունակելո՞ւ ես Ադրբեջանի հետ բանակցել, թե՞ ասելու ես՝ մեր 120 հազար հայերի կյանքը զոհենք, մեր պատմական տարածքները զոհենք, իրավունքները զոհենք՝ հանուն Հայաստանի փրկության՝ այն դեպքում, երբ մենք Արցախը կորցրեցինք, թուրքը մտավ Հայաստան: Արցա՛խն էր Հայաստանի անվտանգության երաշխավորն այնպես, ինչպես Հայաստանն էր Արցախինը: Այո՛, 30 տարի Արցախը պահվել է, նրանք, ովքեր եղել են Ստեփանակերտում 91, 92 թվականներին եւ նրանք, ովքեր եղել են 2018 թվականին, այո՛, պահել են, զարգացրել ու շենացրել են: Քարվաճառում ամենամեծ ներդրումն, ըստ «Հետքի» հրապարակման, արել է ՀՅԴ-ն, իսկ ի՞նքը ինչ է արել կոմունիստ ժամանակ, ՀՀՇ-ի հետ համագործակցելու ժամանակ, ռամկավար ժամանակ, կամ ՔՊ ժամանակ, ի՞նչ է արել ինքը»:

Փոխանցեցինք Վիգեն Խաչատրյանի խոսքերը, որ իրենց ժամանակ բնակիչներով են բնակեցրել Արցախը, իսկ դրանից հետո Քոչարյանի օրոք դադարեցվել է այդ քաղաքականությունը՝ Արթուր Խաչատրյանը հակադարձեց. «Սուտ է ասում, որովհետեւ կա ԵԱՀԿ-ն, 2005-ին էր ուղարկել դիտորդական առաքելություն եւ 2015-ին, եթե չեմ սխալվում եւ իրենք տարբերությունը փաստել են, շուրջ 15 հազար վերաբնակեցված մարդիկ են այնտեղ եղել: Տարածքը պահել են, շենացրել են, իսկ իրե՞նք ինչ են արել, զոհեր են տվել եւ տարածքները տվել են թուրքին: Թող վերադարձնեն ստատուս քվոն, որը կար մինչ սեպտեմբերի 26-ը, դե թող անեն: Այսինքն, իրենք ամեն ինչ կործանել են, հիմա ասում են՝ նախկինները վատ են արել: Դուք ավելի լավ անեիք: Հեղափոխությունը եղավ՝ նախկինների սխալներն ուղղելու պատճառով, ճի՞շտ է, սա իրենց խոսքն է: Ո՞ր սխալն են ուղղել, ո՞ր թերությունն են ուղղել, ունքը ուղղելու տեղ տվել երկու աչքն են հանել: Բայց մարդկային զոհերից բացի մնացած ամեն ինչը վերականգնելի է»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։





Губернаторы России
Москва

Мэр Москвы поздравил бизнесменов с Днем российского предпринимательства





Москва

Новые электрические зубные щетки Revyline RL 075 Peach Fuzz появились в филиале бренда в Москве


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Благоустройство улицы Бутлерова в ЮЗАО завершено



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Игорь Бутман

Московский джазовый оркестр Игоря Бутмана выступит на площадке у Великой Китайской стены




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

«Адвокат Валиевой: ей подсыпали допинг и сделал дедушка». Серьёзное расследование.

Завершилась сап-экскурсия на фестивале «Москва — на волне. Рыбная неделя»

В Подмосковье прошли соревнования Кубка Kramar Motorsport по автокроссу


Людмила Самсонова

Самсонова с «баранкой» разгромила Хаддад-Майю и вышла в полуфинал турнира в Страсбурге



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Рамзан Кадыров рассказал Владимиру Путину о результатах развития региона



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России