Ստացվում է, որ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններում առաջնայնություն է տրվում հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավորինս արագ կարգավորմանը. «Հայաստանի Հանրապետություն»
Չնայած ռուս-ուկրաինական հակամարտությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները զգալի ուշադրություն են հատկացնում արցախյան հիմնահարցի կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մշակման գործընթացին: Այստեղ պետք է արձանագրել, որ վերջիններս իրենց այդ առաքելությունն իրականացնում են միմյանցից առանձին, սակայն, ըստ էության, նույն լուծումների եւ կարգավորումների միեւնույն տրամաբանության մեջ: Դատելով հանդիպումների վերաբերյալ հրապարակվող տեղեկատվությունից՝ կարելի է ասել, որ …