Եվ մի «դրական ազդակ»
Ընդամենը 10 օր առաջ Սոչիում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, որի արդյունքներով Պուտինը, Փաշինյանը եւ նույն Ալիեւը հայտարարություն են ստորագրել. դրանով կողմերը, մասնավորապես, պարտավորություն են ստանձնել հրաժարվել ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից: Բացեիբաց հանդես գալով ուժի կիրառման սպառնալիքով (իսկ Շուշիի ելույթը հենց այդպիսին էր)՝ Ալիեւը ցույց է տալիս, որ չի պատրաստվում կատարել հայտարարության կետերը, եւ, հակառակը, պատրաստվում է «միջանցք» բացել ուժի կիրառմամբ, իսկ երեք տարի հետո, երբ ռուս խաղաղապահների ժամկետն ավարտվի, էթնիկ զտում անցկացնել Արցախում: