Мы в Telegram
Добавить новость
103news.com
World News in Armenian
Ноябрь
2022

Ընկերս խոտը բարձած բերել էր, որ ձմռանը ոչխարներին կեր լինի․ մեքենան բարձած էլ թողել ենք, որովհետև վերև որ նայում էինք, ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին․ Խնձորեսկի բնակիչ․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է․ «Համացանցում շրջանառվում են տեսանյութեր, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները քշում սեպտեմբերի 13-ի պատերազմի ժամանակ հայ հովիվներից գողացած ոչխարի հոտերը։ Մենք ավելի վաղ անդրադարձել էինք Ներքին եւ Վերին Խնձորեսկի գյուղացիներին պատկանող ոչխարի հոտի առեւանգման փաստին։ Մասնավորապես, Ներքին եւ Վերին Խնձորեսկ վարչական շրջանների ղեկավար Երվանդ Մալունցն ասել էր, որ սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Խնձորեսկն ադրբեջանցիների կողմից առեւանգված ոչխարների ու տեխնիկայի մեծ կորուստ է ունեցել: Ընդհանուր վնասը կազմում է մոտ 350 միլիոն դրամ, որը մեկ գյուղի համար ահռելի գումար է՝ մարդիկ առանց ապրուստի են մնացել։

«Գիշերը ժամը 12-ին որ կրակոցները սկսեցին մեր դիրքերի ու հրետանու վրա՝ Ջերմուկի վրա որ սկսեցին կրակել, մենք այդ ժամանակ գտնվում էինք Ջերմուկի սարում, մեր վրանից դուրս ենք եկել ու տեսել, որ արդեն կռիվ է»,- մեզ հետ զրույցում ասաց սեպտեմբերի 13-ին Ջերմուկի սարում խնձորեսկցի մյուս երիտասարդների հետ ոչխարների հոտը պահած հովիվներից մեկը` Տիգրան Կարապետյանը։

Նա պատմեց, որ երբ հրետանին սկսել է ավելի քիչ կրակել, ենթադրել են, որ ադրբեջանցիների հերթական դիվերսիան է եղել։ Ամբողջ գիշեր չեն քնել, արթուն են մնացել ու հսկել հայկական դիրքերը, որպեսզի թշնամու՝ դիրքեր բարձրանալու դեպքում տեսնեն ու կարողանան զգուշացնել։ «Մոտավորապես առավոտյան 05.30-ին թշնամին երեւի արդեն մտել էր մեր դիրքերը, սկսեց կրակել մեր կողքի տղաների վրա՝ սարում էլի հովիվներ կային՝ 9 հովիվ էինք, մեր տղերքի ուղղությամբ կրակոց եղավ, ես ընկերոջս ասացի՝ Մհեր, պատրաստվի, իջնենք ցած։ Մի կերպ փախել ենք, մտել ենք հողաթմբի արանքը, զոռով փախել, մյուսն էլ «Նիվա»-ով է փախել․ մեքենայի ուղղությամբ անընդհատ կրակել են։ Երբ տեսանք, որ տղերքը փախնում են, որոշեցինք մեր ոչխարների ղալը (հոտը) իջեցնենք։ Մհերը մտավ ղալի մեջ, մեզնից մի  400-450 մետր վերեւ արդեն սկսեցին մեր վրա կրակել, մեր բուդկի վրա, մեր ոտքերի տակ։ Էլ ձեւ չկար․ կա՛մ պիտի գերի ընկնեինք, կա՛մ զոհվեինք, կա՛մ էլ պիտի փախնեինք։ Մենք էլ փախանք՝ մի 9 կիլոմետր փախանք, մինչեւ ապահով տեղ հասանք։ Ուզենային, կարող էին մեզ բոլորիս գերի վերցնեին, կարային սպանեին, փառք Աստծո՝ փրկվեցինք»,-պատմում է Տիգրան Կարապետյանը։

Ներքին Խնձորեսկի բնակչի խոսքով՝ բոլորը կորուստ են ունեցել։ Իրենք` Կարապետյանների ընտանիքը կորցրել է 603 ոչխար, շարժական տնակը՝ ամեն ինչով ապահովված, երկու ձի, հոտը հսկող շները։ «Խաչատուրը՝ ընկերս, խոտը «Զիլ»-ը բարձած, բերել էր, որ ձմռանը ոչխարներին կեր լինի․ ավտոն բարձած էլ թողել ենք, որովհետեւ վերեւ որ նայում էինք, ադրբեջանցիները գայլի ոհմակի նման գալիս էին։ Կադրեր կան, որ ցույց է տալիս, թե ոնց են ադրբեջանցիները մտնում։ Դա հենց մեր յուրդի վերեւն է»,- ասում է Խնձորեսկի բնակիչը։

Ըստ Տիգրանի հոր՝ Համլետ Կարապետյանի, ոչխարները վարկով են ձեռք բերած եղել։ «Ամեն օր զանգում են բանկերից, ոչ ոք ոչ մի բան չի ասում, գյուղի 30 ընտանիքի ոչխար են թշնամիները գողացել, մոտ 6 հազար 900 ոչխար է եղել՝ դա 30 ընտանիքի ոչխար էր, բոլորս որոշել ենք գնանք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատուն, որոշել ենք գյուղից գնանք՝ 30 ընտանիք։ Թող մեզ մի ձեւի օգնություն տան՝ մենք գնանք այստեղից։ Որովհետեւ մեզ ոչ ոք հաշվի չի առնում՝ թե՛ մարզպետ, թե՛ ով լինի, փաստորեն, մեզ ոչ մեկը տիրություն չի անում՝ գյուղապետի ձեռքն էլ բան չկա, իր ոչխարներն էլ են գողացել։ Պարոն Փաշինյանը մենակ լավ ասֆալտ է անում, չի ասում, որ էս մարդը զոռով է յոլա տանում իր տունը, երկու ամիս է՝ չգիտեմ ոնց ենք ապրում, երկու անչափահաս երեխա ունեմ, նրանց մասին հոգ տանել է պետք»,- պատմում է ընտանիքի հայրը։

Նա նշում է, որ գյուղով որոշել են հավաքվել գնալ դեսպանատների առաջ՝ օգնություն խնդրել։ Գյուղում մեկը մյուսին բանկում երաշխավոր է կանգնել, ու հիմա բոլորը խնդրի առաջ են հայտնվել․ «Ես վարկ եմ վերցրել, երաշխավորն ամեն օր գալիս է մեր տուն` կռիվ, չես իմանում՝ սաղ գյուղը կռիվ ա, մեկը մեկին երաշխավոր է, էդ կրակի մեջ ենք, ոչ մի բան հաշվի չեն առնում՝ բանկերից ամեն օր զանգում են»։ Համլետ Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ երկու-երեք անգամ ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին դիմում է գրել, նամակ է ուղարկել։ «Մի հատ չի բարեհաճել պատասխանի, թեկուզ մեր մարզպետը՝ չի բարեհաճում գա տեսնի, թե մարդիկ ոնց են ապրում, երկու ամիս է՝ եղած-չեղածը կորցրել ենք։ Փոխմարզպետ Նարե Ղազարյանին երեկ զանգել եմ ասել՝ գնալու ենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանատան առաջ ցույցի, նոր իրենք մեր հարցը բարձրացնում են կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ»,- ասաց Կարապետյանը։

Փորձեցինք կապ հաստատել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի եւ փոխմարզպետ Նարե Ղազարյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Իսկ Սյունիքի մարզպետի օգնական Արմինե Ավագյանը մեզ ասաց, որ այս խնդրին բախվել են ոչ միայն Վերին եւ Ներքին Խնձորեսկի բնակիչները, այլեւ Գորիս համայնքի այլ գյուղերում, Տեղ համայնքում, ոչ միայն մոտ 7 հազար գլուխ ոչխար են առեւանգել ադրբեջանցիները, այլեւ խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր։
«Հատ-հատ գույքագրվել են այդ ամեն ինչի տվյալները, մարզպետարանը գնացել՝ մեկ-մեկ գրանցել է, թե որ համայնքի որ բնակիչն ինչ կորուստ ունի, այդ ամեն ինչը ներկայացվել է կառավարություն։ Քանի որ դա միայն Սյունիքի խնդիրը չէ, նույն խնդիրը կա մյուս երկու մարզում՝ Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Կառավարությունն ինչ-որ որոշում պետք է կայացնի՝ այդ խնդիրը լուծելու համար։ Ահագին մեծ գումարի մասին է խոսքը, միայն մեր մարզի կտրվածքով՝ միլիոնների մասին է խոսքը գնում»: Ավագյանը նշեց նաեւ, որ այժմ սպասում են կառավարության որոշմանը, որով պետք է լուծում տրվի այդ հարցին, իսկ մարզպետարանը չի կարող այդ հարցը լուծել՝ լուրջ գումար է պետք, մարզպետարանը հաշվետվությունը ներկայացրել է։

Մեր դիտարկմանը, թե ինչու գոնե չեն փորձում բանկերի հետ համաձայնության գալ, մարզպետի օգնականն ասաց, որ մասնավոր ոլորտ են բանկերը, եւ ինքը դժվարանում է որեւէ բան ասել այդ մասով։ Ինչ վերաբերում է բնակիչների դժգոհություններին, որ բողոքում են մարզպետի կամ մարզպետարանի անուշադրությունից, Արմինե Ավագյանն ասաց, որ բնակիչներն ակնկալում են փոխհատուցում, ինչը կառավարության իրավասության տիրույթում է։
Ինչ վերաբերում է գյուղացիների վարկերին, ապա մարզպետարանը տեղեկանք է կազմել, թե ով որ բանկում ինչքան վարկի ունի, որքան է կազմում մնացորդը, եւ այդ ամբողջ ինֆորմացիան եւս փոխանցվել է կառավարություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
 





Губернаторы России
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов





Москва

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”


Губернаторы России

103news.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.

Moscow.media
Москва

Собянин: Под заселение по реновации с начала года передали 20 жилых комплексов



103news.comмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "103 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. 103news.com — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

103news.com — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.

Музыкальные новости

Николай Цискаридзе

Пока все критикуют, Цискаридзе защищает: «Люблю Пугачеву, я без нее не могу жить»




Спорт в России и мире

Алексей Смирнов – актер, которого, надеюсь, еще не забыли

Only Bet – бесплатные прогнозы на спорт

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о популяризации спорта

ЦСКА шагнул к трофею // Команда обыграла УНИКС в первом матче финала Единой лиги ВТБ


Ролан Гаррос

Теннисист Рублев вышел во второй круг Открытого чемпионата Франции



Новости Крыма на Sevpoisk.ru


Москва

Ландыши и купальницы распустились на лесных полянах Подмосковья



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России