Զախարովայի կարծիքով՝ ԱՄՆ բարի նպատակները հարցեր են առաջացնում
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ԱՄՆ-ի բարի նպատակները հարցեր են առաջացնում: Նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ըստ որի ԱՄՆ-ն որպես երկու երկրների բարեկամ աջակցելու է խաղաղության հաստատմանը: