Իրանի նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռը կարող է 4 րոպեից պակաս ժամանակում հասնել Թել Ավիվ
Իրանը ստեղծած նոր հիպերձայնային բալիստիկ հրթիռը, որը կարող է խոցել առաջադեմ օդային պաշտպանության վահանները և կոնկրետ թիրախներ, Իրանի արևմտյան շրջաններից արձակվելու դեպքում կարող է չորս րոպեից պակաս ժամանակում հասնել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվ:
Ինչպես գրում է mehrnews.com-ը, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բարձրաստիճան հրամանատարը։
«Հրթիռն ունի մեծ արագություն և կարող է մանևրել ինչպես Երկրի մթնոլորտում, այնպես էլ դրանից դուրս», - լրագրողներին ասել է ԻՀՊԿ օդատիեզերական բաժնի ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեն։
Հիպերձայնային հրթիռը կարող է թռչել ձայնի արագությունից ավելի քան հինգ անգամ: