ԵԹԿՊԻ ուսանողները միջազգային փառատոնի են մասնակցել
0
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները մասնակցել են «ԳԻՏԻՍ. Մաստեր Կլաս» միջազգային թատերական փառատոնին։ Ինչպես տեղեկացնում են ԵԹԿՊԻ-ից` փառատոնին մասնակցել են ռեժիսոր Գոռ Մարգարյանի ղեկավարած դերասանական 2-րդ կուրսի ուսանողները՝ Եղիշե Չարենցի 125-ամյակին նվիրված «Ամբոխները խելագարված» պոեմի հաջողված բեմադրությամբ։ Լուսանկարները` Ելիզավետա Ռոշինայի