Օտարերկրյա ներդրումները չեն աճել, սփյուռքահայերից եկող ներդրումները ևս չեն աճելու. Վարդան Արամյան
«Կառավարության 2021-2026 ծրագրում դրված է ներդրումների ցուցանիշ՝ ՀՆԱ-ի 25 տոկոս, ուստի, կարծում եմ, հենց այդ ցուցանիշին հղում անելով է, որ 2023 թվականի բյուջեի ծրագրում Կառավարությունը դրել է 7 տոկոս տնտեսական ցուցանիշ, ինչին հասնելը, ըստ իս, անվտանգային նման խնդիրների դեպքում խնդրահարույց է, հատկապես, երբ չկա նաև ներդրումների հոսք»։