Գեղանիստ գյուղի դպրոցը՝ խոնավության ու բորբոսի մեջ (Ֆոտոշարք)
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Գեղանիստ բնակավայրի միջնակարգ դպրոցի երկհարկանի շենքը ծայրահեղ վատ վիճակում է. կտուրը կաթկթում է, երբեմն հարկադրված են միջանցքներում դույլեր տեղադրել: Պատերը բորբոսնած են, սպորտային դահլիճ մտնել չի լինում. հատակը փտած է, առաստաղն ամեն վայրկյան փլուզման վտանգի տակ է, ձմռան ամիսներին ֆիզկուլտուրայի դասերը ստիպված են անցկացնել դասասենյակներում։ Դպրոցը չունի լաբորատորիաներ, ինչի պատճառով …