«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ռանգնիկն արձագանքել է Ռոնալդուի խոսքերին
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի վերջին հարցազրույցի վերաբերյալ հարցին.
Պորտուգալացի հարձակվողի խոսքով՝ Ավստրիայի հավաքականի ներկայիս մարզիչը չպետք է գլխավորեր «Մանչեսթեր Յունայթեդը», քանի որ նա սպորտային տնօրեն է, ոչ թե մարզիչ։
Բացի այդ, Ռոնալդուն խոստովանել էր, որ Ռանգնիկի մասին ոչինչ չէր լսել մինչ ակումբին միանալը։
«Ես պաշտոն եմ զբաղեցնում Ավստրիայի հավաքականում, և բարձրաձայնելը «Մանչեսթեր Յունայթեդի» և մարզական լրագրողների գործն է», – մեջբերում է Sport Witness-ը Ռանգնիկի խոսքերը, ով աշխատել է «Մանչեսթեր Յունայթեդում» 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մայիսը: