Թրամփի որդին առաջարկել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերն առաջարկել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային Լեհաստանում հրթիռներ ընկնելուց հետո։
«Քանի որ դա ուկրաինական հրթիռ էր, որը խոցեց ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Լեհաստանին, կարո՞ղ ենք գոնե հիմա դադարեցնել նրանց սպառազինության վրա միլիարդներ ծախսելը»,- գրել է նա Twitter-ում։