25-ամյա տաքսու վարորդը գողացել էր ուղևորի ոսկյա զարդերը
Կապանի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը: Պայուսակում շուրջ մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին: