Կանտեն՝ իտալական թոփ-ակումբների դիտակետում
«Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն 2023 թվականի ամռանը կարող է դառնալ իտալական թոփ-ակումբի խաղացող, հայտնում է Repubblica-ն։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են «Ինտերն» ու «Յուվենտուսը»: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։ Նա չի ցանկանում նոր համաձայնության գնալ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 30 միլիոն եվրո։
Կանտեն այժմ ապաքինվում է վնասվածքից, որը նա ստացել էր օգոստոսի սկզբին։