Արթուր Մկրտչյանը այսօր երրորդ հաղթանակը բերեց Հայաստանի հավաքականին
Իսպանիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանի հավաքականից վերջինը ռինգ մտավ 63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը: Մրցակիցը էստոնացի Մաքսիմ Մակարովն էր: Չնայած Մակարովի բարձր հասակին, մեր մարզիկն առանց լուրջ ջանքերի կարողանում էր ճեղքել նրա պաշտպանությունը, անցնել մերձամարտի եւ դիպուկ հարվածաշարեր անցկացնել, որոնցից մեկի ժամանակ ռինգի մրցավարը արձանագրեց էստոնացու նոկդաունը: Արթուր Մրտչյանը ռինգում …