2027թ. մեր երկրում ամբողջությամբ կներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը. Անահիտ Ավանեսյան
Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 17-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ: Ըստ առողջապահության նախարարի` բովանդակային առումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին: Նախարարի …