Ունենք մեկ ճանապարհ՝ ապրել, արարել Արցախում և հավատալ մեր հաջողությանը. Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ մեկնարկել է ղեկավարների մասնագիտական զարգացման ծրագիրը
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում այսօր մեկնարկել է մասնագիտական զարգացման երկօրյա ծրագիր՝ Արցախի Հանրապետության պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար: Մասնակիցները հնարավորություն կունենան լսելու հանրային կառավարման ոլորտում միջազգային և տեղական լավագույն մասնագետներին, քննարկումներ ծավալելու արդյունավետ կառավարման խնդիրների շուրջ: Ծրագիրն իրականացվում է «Մատենա» միջազգային դպրոցի կողմից: «Մենք համադրում ենք համաշխարհային լավագույն փորձն …